copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:46 10-09-2022

«Սուրմալու»-ի և «Փեթակ»-ի մի խումբ աշխատակիցներ պահանջում են բացել Քրիստափորի փողոցը

«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փակ էր Քրիստափորի փողոցը։ Այնուհետև որոշում կայացվեց բացել փողոցի մի հատվածը՝ պահպանելով անվտանգության կանոնները։
Առևտրականները նշում են, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում առևտուր անել, հաճախորդ չի գալիս:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ պատկան մարմինները առևտրի կենտրոններին հայտնել են, որ նախնական ճանապարհը փակ կլինի մինչեւ դեկտեմբերի 31-ը:
Ակցիա իրականացնող աշխատակիցները պահանջում են պատկան մարմիններից բացել ճանապարհը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում