copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:04 09-09-2022

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է, որ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ ունի

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահանջով «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է հերքում ««Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը հասավ 500 միլիոնի» վերտառությամբ նյութի առնչությամբ, որը հրապարակվել էր նաև լրատվամիջոցներում։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ հետևողականորեն պահանջում է հերքում նաև այն լրատվամիջոցներում, որտեղ եղել է մամուլի հրապարակումը։ Կենտրոնը նշված վերտառությամբ հոդվածում գրված ֆինանսավորման չափը չի հերքում, հերքում է այն, որ կեղծ օգտահաշիվների ունի և իրականացնում է իշխանության գովքը, հայհոյում է և այլն։

Կենտրոնի պատասխանը՝ ստորև․«ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը հասավ 500 միլիոնի» վերնագրով նյութի առնչությամբ․

Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը հասավ 500 միլիոնի» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «…միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում և սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։

Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի