copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:27 08-09-2022

Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանը նոր տեղեկատվական գրոհ է սկսել․ Տիգրան Աբրահամյան

Որքան էլ իշխանության տարբեր առանցքային դեմքեր, իրար հերթ չտալով, խոսում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ապագա ունենալու, ինքնորոշման իրավունքի իրացման անհնարինության, ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու անխուսափելիության մասին, ակնհայտ է, որ նույնիսկ դա բավարար չէ Ադրբեջանին, նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նոր տեղեկատվական գրոհ է սկսել՝ անընդհատ պաշտոնական տեղեկություններ տարածելով առաջնագծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտումների մասին, ինչը պարտաճանաչ ձևով հերքվում է ՀՀ ՊՆ-ի կողմից։

«Այս ընթացքում, մի քանի օր առաջ, Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայկական կողմը նույնիսկ զոհ ունեցավ (պատասխան գործողությունների մասին որևէ տեղեկություն չկա)։
Դեռ դժվար է ասել, թե որոնք են այս փուլում ադրբեջանական ակտիվության հիմնական դրդապատճառները, սակայն դրանք կարող են կապված լինել բանակցությունների ներկայիս տեմպերի կամ դրանում ի հայտ եկած նոր հանգամանքների հետ։

Թե ինչ է եղել Բրյուսելում՝ փակ դռների հետևում և ինչ նոր պահանջներ են իջեցվել ՀՀ իշխանություններին, դեռ դժվար է ասել, սակայն այն, որ Ադրբեջանը շտապողականություն է դրսևորում, շատ հստակ է», - Facebook-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում