copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:25 07-09-2022

Թունյանը երկարաժամկետ և բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծելու կարիք է տեսնում

ՀՀ ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն այն համոզմանն է, որ տնտեսական աճի մեջ մեծ դեր ունեցող առևտրի և ծառայությունների ոլորտի աճը մեծապես պայմանավորված է Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ, սակայն այդ նույն չափով ազդեցություն տնտեսության վրա մշտապես չի զգացվելու, հետևաբար երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր պետք է ստեղծվեն:

Թունյանը նման տեսակետ հայտնեց հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հուլիսին կազմել է մոտ 13 տոկոս, իսկ ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում՝ 13 տոկոս: «Իհարկե, այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծավ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար հասկանալի է, որ այդ ազդեցությունը ժամանակավոր է: Մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու: Եվ մեր խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ մասհանում անենք՝ դեպի ավելի ենթակառուցվածքային ներդրումներ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծենք»,- ասաց Թունյանը:

Պատգամավորը նաև անդրադարձավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից: Նրա խոսքով՝ այս ընթացքում դժգոհություններ, առաջարկներ են ստացվել: Հիմա հանձնաժողովի փորձագետներն աշխատում են դրանց ուղղությամբ: Եվ առաջիկայում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկում կկազմակերպվի՝ հասկանալու, թե ինչ խնդիր կա, կա՞ արդյոք շտկելու կարիք:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ

Ձեզ գուցե հետաքրքրի