copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:17 06-09-2022

Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Խորվաթիայում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:

Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, հատկանշական է, որ երկու բարեկամ երկրների միջև շուրջ երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում սա երկու երկրների արդարադատության նախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է:

Նախարարների համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2021 թվականին՝ Վենետիկում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Այցի շրջանակներում կայացել է նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:

Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի Հանրապետության ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։ Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը հետաքրքրական ոլորտներում։

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Զագրեբի Մունիցիպալ քաղաքացիական դատարան և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարություն, քննարկումներ են տեղի ունեցել արդարադատության ու հանրային կառավարման ոլորտների թվայնացման համար պատասխանատու գործակալության, Դատական դեպարտամենտի, Եվրոպայի հետ հարաբերությունների և միջազգային համագործակցության դեպարտամենտի, կոռուպցիայի կանխարգելման ստորաբաժանման, Քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Նշված քննարկումների շրջանակում կողմերը ներկայացրել են երկուստեք ձեռքբերումները և բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության հետագա շարունակականության ապահովման և ընդլայնման ուղղությամբ։

Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Խորվաթիայի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Էլեկտրոնային արդարադատություն և արդարադատության ոլորտի հետ կապված պետական ծառայությունների մատուցման հարցեր» խորագրի ներքո հայաստանյան պատվիրակության այցը Խորվաթիայի Հանրապետություն կայացել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները