copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:59 05-09-2022

Արմավիրում Ford Transit-ը մխրճվել է բեռնատարի ետնամասի մեջ. 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մայիսյան–Մեծամոր ավտոճանապարհին բախվել են Ford Transit և Howo մակնիշի բեռնատարները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով երեք մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Երեք վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել