copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:50 05-09-2022

Ինքնապաշտպանության համար է. պատգամավորը նոր նախագիծ է բերել Աժ, որով քաղաքացին կարող է զենք ձեռք բերել

«Մեր փորձագիտական ամբողջ թիմը անցել է փուլեր, իսկ օրենքի քննարկման հետ կապված մեր բացակայող ընդդիմադիր գործընկերների կողմից լինելու են ահաբեկչության դրևորումներ, որ այս օրենք անում են, որ մեր ազնիվ ցեղը վերանա։ Սա անում ենք անվտանգային հարցի լուծման համար, և խոսքը գնում է զենքերի օրինականացման հարցը վերահսկելի դարձնելու և դրանից բխող մեր պետական ինստիտուտների համար բացում ենք շատ բարդ իրողություններ։ Եթե ստանդարտները բացակայում են, բայց թղթի վրա գրված են, դրանք վեր են ածվում «Սումալուների»,- հանձնաժողովի նիստում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախաձեռնության հեղինակ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանն են։

Նախագծի զեկուցող Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը հանդիսանում է ՀՀ-ում քաղծառայողական, ինչպես նաև մարտական հրաձգային զենքի, մարտական և նետողական սառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ հարաբերությունները կարգավորել, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորումը պատշաճ պաշտոնական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկակակն և իրավաբամական անձանց կողմից քաղքացիական զենքի օգտագործման պայմանների իրավաբանական պայմաններում։

«Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունը ինքնապաշտպանական զենքին սահմանաված է թերի։ Սույն օրենսդրական փոփոխույթունը հաստատում է ինքնապաշտպանության զենքի և փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում զենք տիրապետելու ուսուցման և պատրաստման հիմքունքները», - իր խոսքում ասաց նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից