copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:05 30-08-2022

Օդորակիչներ չունեցող և մինչև 35-40 աշակերտ ունեցող դասասենյակներում երեխաներին պահելը գրեթե խոշտանգում է. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը հանրապետության մի շարք բնակավայրերում եւ Երեւանում հասնելու է 40 աստիճանի։
Նման ջերմաստիճանին հիմնականում օդորակիչներ չունեցող եւ մինչեւ 35-40 աշակերտ ունեցող դասասենյակներում 5-6 ժամ երեխաներին պահելը գրեթե խոշտանգում է։

Ես հասկանում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանին ավելի շատ հուզում է ուժային կառույցներում աղանդավորների դոստուպը, իսկ երկար անուն ունեցող կրթության նախարարությունը դասասենյակներում շոգից երեխաների ինքնազգացողության հնարավոր վատացումը համարում է պրիմիտիվ հարց եւ էդպես էլ պատասխանում են լրագրողին, այդուհանդերձ, անհրաժեշտ է քննարկել սեպտեմբերի առաջին շաբաթը դասերը հետաձգելու, գուցե՝ հեռավար անցկացնելու հարցը։

Այս ընթացքում հայրենիքի տարբեր հատվածների հանձնում-ընդունմամբ զբաղված իշխանության համար գուցե սա պրիմիտիվ հարց է, բայց ծնողներին պիտի որ այս խնդիրը անհանգստացնի»։

Այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Oragir.news-ը։ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանի հետ մեր զրույցը կարդացեք հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում