copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:52 27-08-2022

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Մեր երկրների ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ այս նշանակալից շրջանը դարձել է որակապես նոր միջպետական հարաբերությունների կառուցման մեկնարկային կետ, որի շրջանակներում ստեղծվել են բոլոր պայմաններն ու մեխանիզմները, որոնք կոչված են ապահովելու գործընկերության խթանումը ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերի շրջանակներում։

Համոզված եմ, որ ամենաբարձր մակարդակով ակտիվ երկխոսությունը, խորհրդարանների և տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ընթացող համատեղ հետևողական աշխատանքը, մշակութային և հումանիտար շփումների ակտիվացումը, անկասկած, նոր հորիզոններ կբացեն հայ-ղազախական հարաբերությունների ներուժի իրացման գործում։ Դա բխում է մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից, տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման փոխադարձ հետաքրքվածությունից։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում