copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:44 26-08-2022

Ծրագրային մի դրվագ «Պողոսի» վերածված Պետրոսի համար․ Էդգար Ղազարյան

«Հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 24-ի հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանը, 20 եթերային րոպեներից շուրջ 10-ը զբաղեցնելով, ինձնից հետևողականորեն ուզում էր լսել Կառավարության գործունեության ծրագիր, որը Ազգային ժողովում ներկայացնելու համար ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված է երեք ժամ ժամանակ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում օգոստոսի 24-ի հարցազրույցի ընթացքում Պետրոս Ղազարյանի պահվածքին։

«Քանի որ Պետրոս Ղազարյանի կինը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, իսկ ներկայում զբաղեցնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի քաղաքական պաշտոնները, խոստանում եմ, որ նոր կառավարությունը առաջին քայլով կչեղարկի իր կնոջ նախաձեռնությունը, որով ադրբեջաներն ու թուրքերենը պետք է դասավանդվեն Հայաստանի հանրակրթական դպրոցներում, որի փոխարեն կվերականգնվի Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու պատմության դասավանդումը։
Կառավարության գործունեության այլ ծրագրային դրույթների անդրադառնալու առիթներ դեռ շատ կունենանք»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի