copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:56 24-08-2022

Մեծ քանակությամբ գումար են փոշիացնում․ տնտեսագետը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Կառավարության նիստում այսօր հաստատվեց որոշում, ըստ որի՝ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստի չափերը կբարձրացվեն 3000 դրամի չափով։ Նախագիծը Կառավարությանը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այս բարձրացումը ուշացած է՝ հաշվի առնելով այն, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում մենք ունենք բավականին բարձր երկնիշ գնաճ, հատկապես սննդամթերքի դեպքում, իսկ թոշակառուների և նպաստառուների դեպքում իրենց եկամուտը ծախսվում է հիմնականում սննդամթերք ձեռք բերելու ուղղությամբ։ Այսինքն՝ ստացվել է մի իրավիճակ, որ Հայաստանում 8 ամիսների ընթացքում մարդկանց վիճակը էլ ավելի է վատթարացել բարձր գնաճի պայմաններում, և Կառավարությունը վերջապես 9-րդ ամսում որոշել է չնչին՝ միջինը 2-3 հազար դրամի չափով թոշակերի բարձրացում կատարել»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ կենսաթոշակների ու նպաստների բարձրացնելը կարևոր է, բայց այն չի լուծում հիմնական խնդիրը․ «Թոշակառուների և նպաստառուների կենսամակարդակը անցած և այս տարվա համեմատ վատթարացել է, այս գումարը նույնիսկ չի փակում անցած և այս տարվա ֆինանսական կորուստը պայմանավորված գնաճով»։

Պարսյանն ասաց, որ Կառավարությունն այս քայլով փորձում է մեղմել վատ վիճակը․ «Կառավարությունը սոցիալապես խոցելի խմբերի համար նոր մոտեցումներ ունի, բայց իրականության մեջ նրա անհասցե սոցիալական քաղաքականության արդյունքում վիճակը չի լավանում, ուղղակի մեծ քանակությամբ գումարը փոշիացնում են հերթական անգամ՝ առանց գնահատելու, թե այդ գումարները ինչպես են ծախսվում, և ինչ արդյունքներ են ապահովվում»։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում