copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:03 22-08-2022

Աննա Հակոբյանն այցելել է «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն և «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տուն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։

Վերջինիս հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը նշել է, որ 6 հեկտար տարածքով ջերմոցային տնտեսությունում աշխատում է 55 աշխատակից, իսկ աճեցվող վարդերը պահեստավորվում են և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապա հյուրընկալվել է «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տանը։ Տան սեփականատեր Հռիփսիմե Թումանյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին նշել է, որ այն Աշտարակ քաղաքի ամենահին տունն է՝ կառուցվել է 1837 թ. Թադևոս Թումանյանի՝ Թաթոյի կողմից։ Տունը ներառված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է հյուրատան վերածած իր հայրական տունը, որտեղ պատրաստում են աշտարակյան ավանդական ճաշատեսակներ, հյուրասիրում զբոսաշրջիկներին, նրանց հետ անցկացնում վարպետության դասընթացներ և ծանոթացնում հայկական ավանդույթներին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում