copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 00:10 20-08-2022

Ցեղասպանության Կարմիր դրոշի ահազանգ Ադրբեջանին

Ինչպես հայտնում է monumentwatch.org-ը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Ցեղասպանության Կարմիր դրոշի երկրորդ ահազանգն է ուղղել Ադրբեջանին (Red Flag Alert - Azerbaijan Update (lemkininstitute.com))` դատապարտելով Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող ատելության խոսքը, սպառնալիքներն ու վայրագությունները՝ ուղղված հայերին և հայ ինքնությանը։ Հատկանշական է, որ Լեմկինի ինստիտուտը, ի թիվս այլ վայրագությունների, որպես ցեղասպանական գործողություն՝ հատուկ նշում է նաև Ադրբեջանի պետական քաղաքականությունն՝ ուղղված հայ մշակութային ժառանգության բռնայուրացմանը։ Ստորև կարող եք ծանոթանալ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հրապարակած ամբողջական նյութին․

«Լեմկինի ինստիտուտը կոչ է անում բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունը և գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքներում և հայկական համայնքներում։

Վերջերս ադրբեջանական սոցցանցերում տարածված Telegram-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը հայկական գերեզմանոցից փորված գանգը կապում զինվորական բեռնատարին, իսկ ծառայակիցներն ուրախանում են:

Այս նոր ակնհայտ վայրագության հետևանքով Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կրկին կարմիր դրոշով ահազանգում է Ադրբեջանին՝ նախազգուշացնելով հայերի դեմ սպառնացող ցեղասպանության մասին, ինչպես անջատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ), այնպես էլ Հայաստանում: Գերեզմանների և այլ թաղման վայրերի պղծումը ցեղասպանական գործողություն է, քանի որ այն ձգտում է նվաստացնել, ոչնչացնել ինքնությունը և ժխտել թիրախային խմբի արժանապատվությունը նույնիսկ մահից հետո:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մասնավորապես ցանկանում է ընդգծել, Ադրբեջանին ուղղված մեր առաջին Կարմիր դրոշի ահազանգից մի հայտարարություն, որտեղ մենք նշել ենք. «Ադրբեջանական ցանկացած ներխուժում տարածքներ, որոնք ներառում են էթնիկ հայեր, կարելի է ակնկալել, որ բնութագրվելու է ցեղասպանական վայրագություններով»:

Ցեղասպանության վայրագության վտանգը հատկապես զգալի է այժմ՝ հաշվի առնելով վերջին լուրերը հայաբնակ Աղվանո և Բերձոր քաղաքները Ադրբեջանին հանձնելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի համաձայնագրի շարունակական փաստագրված խախտումների համատեքստում։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորները զանգվածաբար կենդանիներ են մորթում և նրանց օրգանները թողնում շրջանի հայ գյուղացիների կողմից օգտագործվող ջրի աղբյուրներում և թունավորում ջրամատակարարումը։ Թաթոյանը նաև տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորները կրակում են հայ գյուղացիների վրա, քաղաքներից (կամ`բնակավայրերից) դուրս գտնվող իրենց դաշտերում, ինչը վտանգում է ինչպես գյուղացիների ապրուստը, այնպես էլ Աղվանոյի և Բերձորի գյուղացիների սննդի կարևոր աղբյուրը։

Ադրբեջանցի զինվորների պահվածքը 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ, որտեղ գերի ընկած հայ զինվորների և խաղաղ բնակիչների մասնակցությամբ խոշտանգումների, սպանությունների և գլխատման տեսանյութերը սովորական էին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմաթիվ հայտարարությունները, որ Երևանը (Հայաստանի մայրաքաղաքը) ադրբեջանական «պատմական հող» է, ավելի լայն ցեղասպանական համատեքստ է ապահովում ադրբեջանական ներկայիս վայրագությունների համար:

Միջազգային հանրությունը, հատկապես ՆԱՏՕ-ն և նրա անդամ երկրները, շարունակում են անտեսել Ադրբեջանի ցեղասպան հայտարարությունները, ցեղասպանական գաղափարախոսությունը և գործողությունները, որոնք բոլորն էլ աջակցվում և առաջ են մղվում Թուրքիայի կողմից:

Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային և պետական մարմիններին վերահսկել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան գաղափարախոսությունը և գործելակերպը, ճնշում գործադրել Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու հայ ժողովրդի դեմ ուղղված իրենց ցեղասպանական սպառնալիքները և ամրապնդելու հայերի և հայկական ինքնության անվտանգությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության տարածքներում և հայկական համայնքներում»։

Ամենից շատ դիտված

13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց

Ձեզ գուցե հետաքրքրի