copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:59 17-08-2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն օգոստոսի 16-ին ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Սարո Մարտիրյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանին:

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է Ալֆորվիլի հայերի համայնքային կյանքով, կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերով:

«Ֆրանսիահայ համայնքը մշտապես աչքի է ընկել հայրենիքի և պետականության պահպանմանը միտված ծրագրերի իրագործմամբ: Այս ամենի ապացույցն է մեր գրասենյակի իրականացվող ծրագրերում վերջիններիս ակտիվ մասնակցության ձգտումը»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Իր հերթին Սարո Մարտիրյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 24-26-ին կազմակերպվելու է ՍԴՀԿ համագումար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին Հայաստանի հետ հետագա կապերի ամրապնդմանը:

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է