Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:47 12-08-2022

Պավել Մանուկյանի առողջական վիճակը ահավոր մտահոգիչ էր․ Զարուհի Փոստանջյան

Ազատամարտիկ Պավել Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է հիվանդանոց, նա հացադուլ էր հայտարարել։

Oragir.news-ի հետ զրույցում Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Մանուկյանը լուրջ առողջական խնդիրներ ունի․ «Երեկ՝ առավոտյան ժամը 9-ին, ես այցելել եմ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և սպասում էի, մինչև Պավել Մանուկյանի հետ մեր հանդիպումը կազմակերպեին։ Մոտ 1 ժամ սպասել եմ, պարզվեց, որ նա ինքնուրույն չի կարողանում շարժվել, և ՔԿՀ աշխատակիցները նրան գրկած, ուսերի վրա հենված բերեցին տեսակցության սենյակ։

Մենք զրուցեցինք, որից հետո Մարինե Մանուկյանը՝ Պավել Մանուկյանի կինը, դիմումներ ներկայացրեց համապատասխան պաշտոնյային, որը նրան պիտի տեղափոխի հիվանդանոց, նաև գլխավոր դատախազին և ՄԻՊ-ին։ Իհարկե, ես անձամբ նույնպես դիմեցի, և երեկոյան ուշ ժամի տեղափոխեցին Իզմիրլյան ԲԿ, հիմա նա այնտեղ է գտնվում։ Առողջական վիճակը ահավոր մտահոգիչ էր, և հետվիրահատական բուժումը ևս շատ կարևոր է, որովհետև երկամների հետ կապած է խնդիրը, այլ խնդիրներ ևս ունի»,- ասաց Փոստանջյանը՝ ասելով, որ դիմելու են հանձնաժողովին՝ Մանուկյանի՝ պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների վերաբերյալ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում