Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:46 12-08-2022

Եվրոպական կառույցներում պարբերաբար թքում էին մեզ վրա՝ ասելով՝ դուք շատ եք կալանքը որպես խափանման միջոց կիրառում. Զոհրաբյան

«Ես՝ որպես երկար տարիներ միջազգային կառույցներում աշխատած պատգամավոր, որպես 10 տարի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի, այնուհետև երեք տարի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, երբ որ Հայաստանը անդամակցում էր Արևելյան գործընկերությանը, առաջնային բանակցային փատեթները ես եմ ստորագրել, և այնտեղ ամենակարևոր փաթեթներից մեկը, որ անընդհատ մտցնում էին մեր աչքը, դա կալանքը որպես խափանման միջոց բացառիկ հազվագյուտ դեպքերում կիրառելն էր»,- այս մասին այսօր բռնաճնշումների վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթում նշեց Նաիրա Զահրաբյանը։

Նա հավելեց․ «Եվրոպական կառույցներում պարբերաբար թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք շատ եք կալանքը որպես խափանման միջոց կիրառում, որ դա խոշտանգում է։ Այսօր մենք տեսնում ենք, որ մարդկանց ուղղակիորեն խոշտանգում են։ Իմ աչքի առաջ դատարանում րոպեների ընթացքում մահացավ Արմեն Գրիգորյանը, այդ ամբողջը իմ աչքի առաջ էր»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում