copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:03 10-08-2022

Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 130 միլիոն 362 հազար դրամ, որի 62 տոկոսը կամ 80 միլիոն 978 հազար 600 դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 տոկոսը կամ 39 միլիոն 108 հազար 600 դրամը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել Ճամբարակ քաղաքի Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-4, 8, 30 եւ Գարեգին Նժդեհի-21 բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի իրականացման արդյունքում թիթեղապատմամբ կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք։

Ծրագրի իրականացման շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում