Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:52 10-08-2022

Հայաստանի պառլամենտում մշտապես 5 քաղաքական ուժ է եղել, միայն Փաշինյանի օրոք է 3 քաղաքական ուժ եղել, 3-ն էլ՝ իշխանական. Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը Հանրապետության հրապարակում հանդես էր գալիս մամուլի ասուլիսով։

Պատասխանելով oragir.news-ի հարցին, թե գործող իշխանությունը շեղվել է վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր իսկ ներկայացրած նախընտրական ծրագրից, մասնավորապես Արցախի ինքնորոշման ճանաչման դրույթից, արդյոք սա չի նշանակում, որ իշխանությունը դադարում է լինել լեգիտիմ, և արդյոք սա չի նշանակում, որ Սահմանադրական դատարանում նոր պրոցեսներ սկսվեն, Ղազարյանն ասաց.« Սահմանադրական դատարանում որպեսզի պրոցես տեղի ունենա պետք է ՍԴ դիմող սյուբեկտների մեկը, ով իրավունք ունի դիմել դատարան, այսինքն՝ այդ հարցը իրավական իմաստով խրթին է, բայց այն, որ այս իշխանությունը ոչ լեգիտիմ է, ես էլ ասեցի, դուք էլ Ձեր մեկնաբանությամբ հաստատեցիք, այո՛, այս մարդիկ իշխանության են ելել խաբեությամբ։

2018թ․-ին պատգամավորները կողմ են քվեարկել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն, որովհետև լսել են այս ելույթը, այսինքն՝ կողմ են եղել, որ նա գա իշխանության՝ Արցախի դե յուրե ճանաչման համար, բայց եթե նա հիմա հակառակն է ասում, ո՞նց կարող է մնալ իշխանության, եթե նա հիմա բացատրում է, որ 2021թ․-ին եղել է ընտրություն, և ժողովուրդը իրեն վստահություն է տվել․․․ Ես դրա մասին խոսել եմ, դա ընտրություն չի եղել, դա եղել է մաքուր ապօրինի իշխանազավթում, որովհետև ինքը Հայաստանի պատմության մեջ միակ վարչապետն է, որ հրաժարական տալուց հետո աշխատել է վարչապետ։

Գնացել է ընտրությունների վարչապետի պաշտոնում, իր քաղաքական ուժը պառլամենտում ունեցել է մեծամասնություն, և պառլամենտ է անցել ընդամենը երկու քաղաքական ուժ․ ՀՀ պատմության մեջ աննախադեպ։ Հայաստանի պառլամենտում մշտապես 5 քաղաքական ուժ է եղել, միայն Փաշինյանի օրոք է երեք քաղաքական ուժ եղել, երեքն էլ՝ իշխանական՝ ինքը, ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստանը, որոնք մինչև ընտրությունը կոալիցիայի անդամ են եղել»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից