copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:18 09-08-2022

Ավտոկայանատեղերի հարակից հատվածներում տնտեսվարողների տեղադրած կանգնակները՝ քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հարակից հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

Խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակների տեղադրումից:

Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

Ամենից շատ դիտված