copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:40 07-08-2022

Իտալիայի պատգամավորների պալատի անդամին մտահոգում է ԼՂ-ում ստեղծված նոր լարվածությունը

Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ջուլիո Չենտեմերոն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ստեղծված նոր լարվածության վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

«Անհրաժեշտ է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը. այն արդեն իսկ փորձությունների է ենթարկվել վերջին պատերազմով, իսկ այժմ էլ նոր հարձակումներով և հրադադարի ռեժիմի խախտումով»,- գրել է «Լեգա» կուսակցության անդամը։

Ամենից շատ դիտված