copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:25 05-08-2022

Առաջնագծում գտնվող զինվորի համար ծանր է գիտակցել, որ թիկունքում պետություն չկա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անկախ ՀՀ քաղաքական իշխանության տապալումներից և հայրենիքի դեմ ծավալած դավադրություններից, պետք է արժանին մատուցել բոլոր այն զինծառայողներին, ովքեր հետպատերազմյան բարդ, ծանր իրավիճակում պատվով կատարում են իրենց մարտական խնդիրը։Շատ ծանր է առաջնագծում կանգնած զինծառայողի համար՝ գիտակցել, որ իր թիկունքում պետություն և քաղաքական պատասխանատվություն կրող ղեկավար չկա ու միևնույն ժամանակ ուժերի գերլարումով կենտրոնանալ ծառայության և երկրի պաշտպանության վրա։

Մենք մեր զինծառայողներին միայնակ թողնելու և գլուխներս ազատելու իրավունք չունենք։

Այսպիսի վիճակներում մեր զինծառայողը պետք է իմանա, որ ինչ էլ լինի, հասարակության մի մեծ հատված մշտապես սատարելու է հայրենիքի պաշտպաններին։

Ես ինքս ճանաչում եմ մեծ թվով զինծառայողների, սպաների, ովքեր այս լարված օրերին, մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ են մոտենում իրենց ծառայությանը և հայրենիքի ու մեր բոլորի պաշտպանության համար պատրաստ են ամեն ինչի։

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար ընկածներին, համբերություն և տոկունություն մեր զինծառայողներին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից