Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:26 03-08-2022

Ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի․ ՀՅԴ-ն բողոքի ակցիա է իրականացնում

Երկարատև ընդմիջումից հետո ընդդիմությունը այսօր վերսկսել է իր բողոքի գործողությունները։ Այս պահին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԱԳՆ շենքի դիմաց։ Բողոքի ակցիան ի պաշտպանություն «պերսոնա նոն գրատա» ճանաչված անձանց է և ընդդեմ սփյուռքահայերի՝ Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

Մոտ 5-6 ավտոբուսներով ոստիկաններ են եկել ԱԳՆ շենքի մոտ, հիմնականում՝ կարմիրբերետավորներ։ Տարածքում նկատելի են նաև սևբերետավոր ոստիկաններ, որոնք գործողություններին դեռևս չեն մասնակցում։ Ոստիկանների հետևում թիթեղյա արգելապատնեշներ են տեղադրված՝ խոչընդոտելու ցուցարարների հնարավոր առաջխաղացումը դեպի ԱԳՆ շենքի մյուս մուտքեր։

Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում