copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:58 02-08-2022

Վանաձորում Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզահամալիր կկառուցվի

Կառավարության որոշմամբ առաջիկայում Վանաձորում կկառուցվի աշխարհահռչակ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ (Վախթանգ) Դարչինյանի անվան մարզահամալիր:

Ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է WBA, WBC և IBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնին և կառավարության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Լոռու մարզպետն իր երախատագիտությունն է հայտնել աշխարհահռչակ մարզիկին՝ համայն հայությանը բերկրանքի և հպարտության պահեր պարգևելու, անգերազանցելի հաղթանակների համար և նշել, որ նրա ներդրումը հայ բռնցքամարտի զարգացման գործում անգնահատելի է:

Վիկ Դարչինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ դպրոցի կառուցման և Հայաստանում բռնցքամարտի՝ իր կողմից հիմնադրվելիք ակումբների գործունեության հետ կապված հաճախակի կլինի հայրենիքում ու մասնավորապես՝ ծննդավայր Վանաձորում:
Կողմերը քննարկել են դպրոցի կառուցման տեղանքի հետ կապված հարցեր, ապա շրջել են Վանաձորում՝ կառուցվելիք համալիրի համար տարածք դիտարկելու նպատակով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում