copy image url
Եկեք հետ տանք Ներքին 4 տարի առաջ - 17:18 02-08-2022

Արսեն Թորոսյանի 50 երանգները․ ինչ էր ասում 2019 թ․-ին, ինչ է ասում հիմա

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր ադրբեջանական լրատվամիջոցների աստղ է դարձել։ ՔՊ-ականը ֆեյսբուքյան գրառմամբ հետևյալ միտքն է բաց թողել մեդիամիջավայր․ «Պետք է սթափվենք, ընդունենք, որ սխալվել ենք։ Սխալվել ենք 100 տարի առաջ, երբ գետնի վրայի իրականությունը ստորադասեցինք եվրոպական քաղաքներում կնքված ինչ-որ փաստաթղթերի և նորից կորցրեցինք իրական հայրենիքի մի մասը։ Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք»,- իր գրառման մեջ անկեղծացել է Թորոսյանը։

2019 թվականին, սակայն, երբ դեռ պատերազմ չկար, Արսեն Թորոսյանը մի այնպիսի ոգևորությամբ էր շնորհավորում Արցախի անկախությունը, որ թվում էր, թե ինքն այդ անկախության կերտողներից մեկն է․ «Ազատ Արցախ, շնորհավոր անկախությանդ տոնը։ Արդեն 28 տարի է` քո հերոսական հայ ժողովուրդը ապացուցում է, որ իրավունք ունի ապրելու ազատ և անկախ երկրում, և մենք բոլորս ամեն ինչ անելու ենք այդ իրավունքը անխախտ պահելու համար»,- գրել էր Թորոսյանը։

Եզրակացությունը՝ ընթերցողին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում