copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:41 28-07-2022

Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ

Շիրակի մարզում 2022 թվականին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավելի քան 14 կմ ասֆալտապատման և 4 կմ սալապատման աշխատանք է իրականացվելու: Կառուցվելու է 21 կմ ջրամատակարարման և 14 կմ ոռոգման համակարգ, տեղադրվելու է 409 լուսատու, իրականացվելու են գազաֆիկացման, նախակրթարանների ու մշակութային կառույցների նորոգման, բարեկարգման և այլ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ, գումարային ամենամեծ հայտը Գյումրի համայնքի կողմից է ներկայացվել՝ շուրջ 3.3 մլդ դրամ: Այդ գումարի մեծ բաժինը տրամադրվելու է փողոցաշինությանը:
Ախուրյան համայնքի կողմից ներկայացվել է 8 ծրագիր՝ մանկապարտեզների, ոռոգման ցանցի նորոգումներ, փողոցաշինություն:
Արթիկում ևս իրականացվում են ասֆալտապատման, մշակույթի տների նորոգման, ոռոգման համակարգի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ: Սրանց զուգահեռ՝ իրականացվում է վեց բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում:
Անի համայնքի կողմից ներկայացվել է 7 ծրագրային հայտ, որից 2-ը՝ Իսահակյան և Շիրակավան բնակավայրերի մանկապարտեզները, համալիր փորձաքննություն չունենալու պատճառով, տեղափոխվել են հաջորդ տարի:
Եւս 6 ծրագիր էլ հաստատված է Աշոցքի համար՝ գազի ներքին ցանցի կառուցում, համայնքային կենտրոնների նորոգում, ասֆալտապատում, ջրագծի նորոգում և տեխնիկայի ձեռքբերում:
Ամենափոքր՝ 2 ծրագրային փաթեթով, ներկայացված է Ամասիա համայնքը՝ փողոցաշինության ու փողոցային լուսավորության:
Անցած տարի մեկնարակած որոշ աշխատանքեր տեղափոխվել են այս տարի:
«Գրեթե բոլոր համայնքների ծրագրերի մրցույթներն արդեն հայտարարվել են, ընտրվել են կապալառու կազմակերպությունները: Գյումրիում փուլ առ փուլ փողոցաշինական աշխատանքներն արդեն իրականացվում են»,-այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը, հավելելով, որ պետության կողմից գերակա ճանաչված բոլոր ոլորտները ներառված են սուբվենցիոն ծրագրերում: Կարեն Բադիշյանը նաև տեղեկացրեց, որ կախված ծրագրերից՝ պետություն-համայնք հատկացվող գումարները տարբեր են:
Անդրադառնալով համայնքների կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի կարևորությանը՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ դրանք բոլորը պետք է լինեն հանրային լսումների արդյունքում ու բխեն տվյալ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից