copy image url
Ներքին Սպորտ 4 տարի առաջ - 16:38 25-07-2022

Կարեն Գիլոյանը Թաթարստանի սպորտի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովին:

Կարևորելով Թաթարստանի Հանրապետության հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է սպորտի զարգացումը. hետևողական ջանքեր են գործադրվում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ անցկացնելով «Վարչապետի գավաթ» խորագիրը կրող միջոցառումներ խճուղավազք, դպրոցականների թիմային խճուղավազք, հեծանվավազք, լող և սեղանի թենիս մարզաձևերում:
Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի խոսքով՝ իրենք ևս կարևորում են մասսայական սպորտի զարգացումն ու այս ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացնում, որոնց շրջանակում ևս կարելի է դիտարկել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունը:
Թաթարստանի Հանրապետության սպորտի նախարարը նշել է, որ համագործակցության հնարավորություններ կան նաև ջրացատկ մարզաձևում. «Մենք ջրացատկի շատ ուժեղ կենտրոն ունենք, համագործակցում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, իսկ հայ մարզիկներից մեկն արդեն իսկ ուսանում և մարզվում է մեզ մոտ: Այսինքն՝ այս մարզաձևում համագործակցության սկիզբն արդեն դրված է, թեև համատեղ ծրագրերի իրականացման ավելի մեծ ներուժ կա»:

Կողմերը քննարկել են նաև միջբուհական համագործակցության հնարավորությունը, մասնավորապես Թաթարստանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտների միջև փոխհամագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր՝ կապված ուսանողների փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլնի հետ: Մատնանշվել է Հայաստանում հատկապես սպորտային մենեջմենթը զարգացնելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում