copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:05 22-07-2022

Հովիկ Աբրահամյանի թանկարժեք առանձնատունը Ռոմանոս Պետրոսյանի՞ն բաժին հասավ

Oragir.news-ի տեղեկություններով՝ Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը, որը կալանքից հանվեց և վաճառվեց այս իշխանությունների օրոք խոշոր գործարար դարձած Նարեկ Նալբանդյանին, ի վերջո բաժին է հասել Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին։

Մի քանի տարբեր աղբյուրներից մեզ փոխանցում են, որ Նալբանդյանը այդ առանձնատունը նվեր է տվել Պետրոսյանին այն բանի դիմաց, որ կարողացել է ձու ներկրելու շուկայում մոնոպոլ դիրք զբաղեցնել։ Սա անհավանական ձեռքբերում է, քանի որ նույնիսկ Սամվել Ալեքսանյանն է հրաժարվել ձու ներկրելուց։ Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանի այս հովանավորչական գործունեությունն ու նորագույն հորիզոնների նվաճումը, մեր տեղեկություններով, ՔՊ-ականների սրտով էլ չեն, այժմ կուսակցությունում «հակառոմանոսական» ալիանս է ձևավորվել։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Նարեկ Նալբանդյանից ու Ռոմանոս Պետրոսյանից, սակայն վերջիններիցս և ոչ մեկի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Փորձեցինք անշարժ գույքի կադաստրից տեղեկանալ, թե վերոնշյալ առանձնատան սեփականատերը շարունակո՞ւմ է Նարեկ Նալբանդյանը մնալ, թե՞ այն ինչ-որ եղանակով՝ առք ու վաճառք կամ նվիրատվություն, փոխանցվել է ուրիշ անձի, սակայն կադաստրից ևս պատասխան չստացանաք․ պատճառաբանեցին, թե գույքը չեն կարողացել նույնականացնել, բացի այդ էլ՝ իրենց սեփականատիրոջ թույլտվությունն է պետք դրա մասին տեղեկություն հաղորդելու համար։

Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանը այն անձն է, որը 5 միլիարդ դոլարով ձեռք բերեց «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Ձվի շուկայում դեմպինգի իրականացումը եւս կապվում էր նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ: Այդ դեմպինգի պատճառով «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում, եւ հավերն էլ նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլեւս չէին կարողանում կերակրել եւ առհասարակ գոյատեւել։ Ինչ վերաբերում է Ռոմանոս Պետրոսյանի և Նարեկ Նալբանդյանի մտերմությանը, ապա դրա մասին մամուլը բազմիցս է գրել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում