Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:24 19-07-2022

Բանը հասավ դիվանբաշուն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն օրերս վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։

Մերին Սիսիանի զոհված զինվորականների պանթեոնից ուղիղ եթեր էր մտել՝ նշելով, որ գումարը վաղուց փոխանցված է, իսկ տղաների տապանաքարերը դեռ տեղադրված չեն։ Բլոգերը քննադատել է Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, ով Համբարձումյանի բարեկամն է, վերջինս էլ որոշել է պահել բարեկամի «թասիբը»՝ անպարկեշտ արտահայտություններ գրելով թե՛ բլոգերի, թե՛ զոհվածների հարազատների հասցեին, որոնք միացել են բլոգերի քննադատություններին։ Զոհվածների հարազատները պաշտոնյայի պահվածքի վերաբերյալ բացատրություն են պահանջել, Համբարձումյանը նրանց հետ հանդիպել է, կարելի է ասել, փակել է նրանց բերանը, սակայն որոշ ՔՊ-ականներ «սքրինշոթ» են արել պաշտոնյայի հայհոյախառն գրառումները եւ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։

Մեզ ասացին՝ եղբայրները շունչը պահած սպասում են, որ իրենցից հաշիվ են պահանջելու, եւ մտածում են, թե ինչ «կռուտիտ» անեն վարչապետի մոտ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը