copy image url
Ավելին 4 տարի առաջ - 15:34 09-07-2022

Իլոն Մասկը հրաժարվել է Twitter սոցցանցի գնումից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հրաժարվել է Twitter սոցիալական ցանցի գնումից։ Գործարքի մասին հայտարարվել էր ապրիլին, հրաժարվելու մասին ձեռնարկատերը հաղորդել է այսօր՝ հուլիսի 9-ին։ Նրա փաստաբանների պնդմամբ՝ ծառայությունը չի կարողացել կամ չի բացահայտել կեղծ կամ սպամ օգտահաշիվների քանակի մասին տեղեկատվությունը, ինչը հիմնարար նշանակություն ունի բիզնեսի համար։

Ավելի վաղ Մասկը հայտարարել է, որ կարող է հրաժարվել գործարքից, եթե պարզվի, որ կեղծ և սպամ օգտահաշիվները կազմում են իր օգտատերերի ավելի քան 5 տոկոսը: Նրա գնահատմամբ՝ գրանցման նման հաշիվների մասնաբաժինը կարող է գերազանցել 20 տոկոսը։ Կարգավորողին ուղղված նամակում նա նշել է, որ իրավունք ունի ինքնուրույն գնահատելու այդ ցուցանիշը։

Գործարքից Մասկի հրաժարման լուրերի պատճառով Twitter-ի բաժնետոմսերն ընկել են 6%-ով: Գործարարը պետք է միլիարդավոր դոլարներ վճարի համաձայնագրից հրաժարվելու համար։ Ծառայությունը դատի կտա նրան: Ընկերությունը պահանջում է, որ միլիարդատերը փակի գործարքը՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում