copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:21 09-07-2022

Դատավոր Արուսյակ Հարությունյանը, խախտելով կողմերի մրցակցության սկզբունքը, դրսևորել է կողմնակալ մոտեցում․ փաստաբան

Այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնարկում է Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

Oragir.news-ի հետ զրույցում Չալաբյանի փաատաբան Վարազդատ Հարությունյանը ասաց․ «Այսօր երեկվա հետաձգած նիստի շարունակությունն է լինելու, մենք պատրաստվում ենք միջնորդություն ներկայացնել, որ դատական նիստը տեղի ունեն դռնբաց դատական նիստում, որովհետև նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման հնարավորություն տալիս է։ Ամսի 28-ին հայտարարվել էր քննության ավարտ, Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ձեռք են բերվել բավարար ապացույցներ Չալաբյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ, ըստ էության՝ էլ ի՞նչ նախաքննական գաղտնիքի մասին է խոսքը։

Երկրորդ միջնորդությունը, որը ներկայացնելու ենք, կապված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին բացարկ հայտնելու հետ, որովհետև Արուսյակ Հարությունյանը, խախտելով կողմերի մրցակցության սկզբունքը, դրսևորելով կողմնակալ մոտեցում, կարելի է ասել, ինքը գլխի գցեց քննիչին, որ անհրաժեշտ է մեղադրանքի օրինականություն աապահովել, որովհետև ներկայացված մեղադրանքը, որը ընկած էր միջնորդության հիմքում, հին քրեական օրենսգրով էր Չալաբյանին մեղսագրված, հիմա նոր օրենսգիրք է ուժի մեջ մտել, արդեն արարքը պետք է որակվի այլ հոդավծով, ընդ որում՝ հոդվածի բովանդակությունն էլ է այլ»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում