Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:21 07-07-2022

Խաղաղության գնալն ինքնախաբեություն չէ, որովհետև մենք այլընտրանք չունենք. Արսեն Թորոսյան

«Ապաշրջափակվելով և բացվելով տարածաշրջանի ու աշխարհի առաջ՝ մենք կարող ենք ուժեղանալ, որը բազմապատիկ քիչ է լինելու։ Մենք պետք է հիշենք, որ դժբախտաբար, բայց պարտվել ենք պատերազմում, մենք չենք կարող ջայլամային քաղաքականություն վարել ու ասել, որ ոչինչ տեղի չի ունեցել», - Հանրայինի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Թորոսյանի խոսքով՝ շարունակաբար մոտենում ենք խաղաղության դարաշրջանին, որին չկա վերջ։

«Խաղաղության գնալն ինքնախաբեություն չէ, որովհետև այլընտրանք չունենք։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանց համար երկու լուծում կա․ կա՛մ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, կա՛մ մենք ավելի շատ ենք սկսում քննադատել մեր իսկ կառավարությանը, որը բնականորեն տեղի կունենա։ ԱԺ-ն աստիճանաբար ավելի շատ է դառնում քաղաքական հարթակ, քան եղել է»։

Անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնին՝ ասաց. «Զինված ուժերը զբաղվելու են միայն զինված ուժերին բնորոշ գործերով, և ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն ազատվելու են ԶՈւ անիմաստ բեռից, գնումներով, ֆինանսական հարցերով զբաղվելու են քաղծառայողները»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում