Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:51 07-07-2022

Բաքվից եկել եմ, Ղարաբաղում տուն ստեղծել, 1992-ին ամուսնուս եմ կորցրել, 14-ին՝ տղայիս, հիմա էլ այս տարիքիս ընկած փողոցներն եմ ման գալիս․ արցախցի

Այսօր արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ:

Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից արցախցիներից մեկը ասաց․ «Մենք առանց տուն ենք, տան վարձերը շուտ-շուտ բարձրանում են, մենք ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ մի բան, երեխաները դպրոցական են, չգիտենք՝ ինչ անենք։ Մենք մեր տունը, մեր հողն ենք ուզում, թող մեր հողը տան մեզ, գնանք մեր տանը ապրենք։ Չեն տալիս՝ գոնե այստեղ թող մեզ մի բանով ապահովեն։ 3 պատերազմ եմ տեսել, Բաքվից փախել եկել եմ, Ղարաբաղում տուն-տեղ եմ ստեղծել, 1992-ին պատերազմի ամուսնուս եմ կորցրել, 14-ին՝ տղայիս, կապիտան է եղել, հիմա էլ այս պատերազմը, այս տարիքիս ընկած փողոցները ման եմ գալիս։ Ասում են՝ գնացեք Ստեփանակերտ, հինգ անգամ գնացել եմ, տուն չկա, որտե՞ղ մնամ։ Թոշակ եմ ստանում, թոշակով ես ի՞նչը անեմ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից