copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:09 06-07-2022

Թուրքիան և Պակիստանը քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ, գրում է ermenihaber-ը։

Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական ​​հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Բաջվան հայտնել է, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին, որոնք ունեն խորը պատմական, մշակութային և կրոնական կապեր։
Կողմերը պայմանավորվել են բարելավել ռազմական հարաբերությունները, հատկապես վերապատրաստման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից
18:05 ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
16:25 Ճապոնիան պատրաստվում է խոզի երիկամների փոխպատվաստման փորձարկումների
18:36 Շատ մեծ ապտակ էր իրենց. Բագրատ Սրբազանը` ՄԱԿ-ի փորձագետների կարծիքի մասին
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ