copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:00 04-07-2022

Տպավորություն են ստեղծում, թե բոլորը դավաճան են՝ բացի մեկից

Օրերս ԱԱԾ-ն հերթական հայտարարությունը տարածեց, թե պետական դավաճանության ևս մեկ դեպք են բացահայտել։ Ըստ հաղորդագրության՝ «պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զորամասի հրամանատարական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ: Նկարագրված պայմաններում վերջինս, «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և «Վոթսափ» հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զորամասի շենքերի և շինությունների, սպառազինության, ռազմական զրահատեխնիկաների, մարտական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախուզական և այլ ստորաբաժանումների քանակի ու սպառազինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ»:

ԱԱԾ-ի այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում է, որ պետական դավաճանության 100 տոկոսանոց դեպք է բացահայտվել, սակայն մինչ այժմ հարուցված քրեական գործերի ճակատագրերը հակառակի մասին են խոսում։ Պատերազմից անմիջապես հետո ԱԱԾ-ն պետական դավաճանության համար հարուցված քրեական գործերի մասին մի քանի անգամ հայտարարություն է տարածել, այդպիսի քրեական գործերով մոտ 20 մեղադրյալ է անցել, բայց դեռևս նրանցից և ոչ մեկի մեղքը վարույթն իրականացնող մարմինը չի ապացուցել, չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում։ Ավելին, օրերս Mediahub-ը զրուցել էր այդ մեղադրյալներից մեկի հետ, որի դեմ հարուցված քրգործը կարճվել էր հանցակազմի բացայակության հիմքով, մինչդեռ ԱԱԾ-ն էլի հայտարարել էր, թե պետական դավաճանության ու լրտեսության դեպք է բացահայտել։

Mediahub-ի հետ զրույցում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանն ասել է, թե կոնկրետ ինչն է ԱԱԾ-ն համարել լրտեսություն։ «2021 թվականի դեկտեմբերի վերջ-հունվարի սկիզբ ինձ մի կին էր զանգել՝ Զարուհի Մանուկյան անուն-ազգանունով, ու զինծառայողի անուն-ազգանուն էր տալիս, ասում, որ իր տղան է, ու 4 օր է` լուր չունի տղայից, ասաց՝ խնդրում եմ, փոխանցեք, որ ինձ հետ կապ հաստատի։ Ճշտեցի, որ այդ անուն-ազգանունով զինվոր չունենք, հետ զանգեցի ու նույնը փոխանցեցի։ Այսքանն էր, մեր խոսակցությունը 2։28 րոպե է տևել, ուրիշ ոչինչ։ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ Զարուհի Մանուկյանը թշնամու հատուկ ծառայություններից է և ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել, կինն ինձ հետ հայերեն էր խոսում։ 5 ամիս ձգձգվող դատական գործընթացի ժամանակ որևէ ապացույց չկար, որ ես լրտեսությամբ եմ զբաղվել։ Խոսակցությունը վերծանվել էր, բայց դատարանը երկարաձգում էր կալանքս։ Վերջում ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը քրգործը կարճեց, ազատ արձակվեցի»,- պատմեց նա՝ հավելելով, որ մեղադրյալներից շատերը նույն հիմքով ազատ են արձակվել։

Փաստորեն ստացվում է, որ ԱԱԾ-ն ուղղակի հանրության մեջ տպավորություն է ստեղծում, թե զինվորականության շրջանում մասսայաբար դավաճանություններ են կատարվել, և հենց դա է պատերազմում մեր պարտության պատճառը, սակայն չի կարողանում հիմնավորել մեղադրանքը, ու եթե լրագրողները հետամուտ չլինեն, ապա հանրությունը չի իմանա, որ այդ գործերից որոշները կարճվել են, ԱԱԾ-ն նույն ջանասիրությամբ այդ մասին հաղորդագրություններ չի տարածում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը