Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:00 01-07-2022

Աղավնո գյուղում ապրում է մի մարդ, ում կարելի է համարել 21-րդ դարի Գարեգին Նժդեհ․ Վահե Գրիգորյան

«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

«Այսօր այս շենքում՝ մի քանի մետր հեռավորության վրա, տեղի է ունենում տարածական շոու, ես կարող եմ ներկայացնել, թե ինչքան իրավական խնդիրներ կան այն նախագծերի մեջ, որոնք շրջանառվում են, բայց կան այսօր օրակարգային հարցեր։ Հերթական անգամ փորձ է արվում ծածկել այն իրողությունները, որոնք տեղի են ունենալու մոտ օրերս, այսինքն՝ Բերձորի, Աղավնոյի և մյուս համայնքի հանձնումը։ Աղավնո գյուղում ապրում է մի մարդ, ում կարելի է համարել 21-րդ դարի Գարեգին Նժդեհ, դա Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանն է։ ԱԺ շենքում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի կողմից կառավարության կազմում նշանակված անդամներից մեկը ասել էր, որ Գարեգին Նժդեհը ֆաշիստ է, իսկ ազգային գաղափարախոսությունը համարել էր արեստական կեղծ միֆ»,- այս մասին իր ելույթում նշեց Վահե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 11-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից