Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 19:14 30-06-2022

Առաջին հերթին՝ հենց արցախյան իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց քաղաքացիներին․ Արցախի ՄԻՊ

Քննարկում է տեղի ունեցել «Բերձորի հանձնում և պատերազմ» թեմայով։ Բանախոսներն են՝ Էդգար Ղազարյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Կարապետյան, Գեղամ Ստեփանյան։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, անդրադառնալով Բերձորի հանձնմանը, ասաց․ «Իրենց բանակավայրերից մարդկանց տարհանման աշխատանքներ չեն իրականացվում։ Ես անձամբ երեկ եմ կապի մեջ եղել կոնկրետ այս վտանգը ունեցող համայնքների ներկայացուցիչների հետ, և այդ ուղղությամբ որևէ տեղեկություն չկա։ Առաջին հերթին հենց արցախյան իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց քաղաքացիներին, իրենց ճակատագրերին, և հնարավոր չեմ համարում որևէ իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն ադրբեջանցիների մոտ։ Պետք է ասեմ, որ այս պահին դրությամ՝ և՛ Բերձորի, և՛ Աղավնոյի բնակիչները զուտ իրավական տեսանկյունից նույն արտոնություններից են օգտվում, որոնք որ սահմանաված են բոլոր տեղահանված անձանց համար, այսինքն՝ իրենք, ըստ էության, բնակվելով իրենց բնակավայրերում՝ միևնույն ժամանակ համարվում են տեղահանված անձինք։ Նրանց տեղափոխելու հնարավոր տարբերակների մեջ մտնում է նաև Աղավնոյի բնակչությանը տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում, նախապատվորեն, իսկ Բերձորի բնակիիչներին հանդեպ գործելու են նույն ծրագրերը, որոնք գործում են այլ տեղահանված բնակիչների նկատմամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում