copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:06 30-06-2022

Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք, իսկ Բերձորը ամեն դեպքում պետք է շրջանցենք. Արայիկ Հարությունյան

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային երթուղում Ստեփանակերտն իր համաձայնությունը տվել է: Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ տարբերակները մի քանիսն են եղել, ընտրվել է այս մեկը:

Անդրադառնալով նրան, որ այդ երթուղու գործարկման դեպքում Ադրբեջանին են անցնում Բերձորն ու Աղավնոն, որտեղ հարյուրավոր հայեր են ապրում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի եւ Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը»:

Նրա խոսքով՝ այդ մայրուղու թեման պարբերաբար քննարկվել է տարբեր հարթակներում, ՀԿ-ների ու քաղաքական ուժերի հետ իր բոլոր հանդիպումներում:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ երթուղու հետ կապված ունեցել են մի քանի առաջարկություն և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Ռուսաստանի կողմից. «Բոլոր առաջարկությունները մերժվել են։ Առաջարկվող մայրուղին քննարկվել է մի քանի անգամ անվտանգության խորհրդում, որին մասնացել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը։ Հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը։

Ճանապարհն ավարտելուց հետո մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակական առումով համապատասխանո՞ւմ է այն պայմաններին, որոնք մենք ենք ուզում, արդյո՞ք լինելու է անվտանգ։ Իսկ, իմ կարծիքով, շատ ավելի անվտանգ է լինելու»,- ասաց Արցախի նախագահը։

Ինչ վերաբերում է այդ բնակավայրերի հայաթափմանը, նա հայտարարեց, որ այդ հարցը այսօր չի քննարկվել. «Հիմնականում խոսքը գնում է Աղավնո բնակավայրի մասին։ Այդ հարցը դեռ չի քննարկվել, բանակցում ենք։ Խոսքը Բերձորի մասին չէ, քանի որ պարտավոր ենք, հայտարարության համապատասխան կետով, դուրս գանք, իսկ Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում ենք, որևէ մեկին չենք ասել դուրս եկեք Բերձորից»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում