copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:21 29-06-2022

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միքաթիին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Ուղերձում նշված է

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։

Հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնց հիմքում մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու անկեղծ համակրանքն են, մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ, փոխվստահությամբ, ինչպես նաև դժվարին պահերին միմյանց աջակցելու մշտական պատրաստակամությամբ։

Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-լիբանանյան հարաբերությունները կթևակոխեն որակապես նոր փուլ՝ ընդլայնվելով ու ամրապնդվելով թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունն իր նպաստը բերելու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված միջազգային ջանքերին, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի