Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:21 29-06-2022

Էփշտեյնի նախկին օգնական Գիլեյն Մաքսվելը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Նյու Յորքի Մանհեթենի դաշնային դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել 60-ամյա Գիլեյն Մաքսվելին՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի նախկին ընկերուհուն և օգնականին, հայտնում է Reuters-ը։

2021 թվականի դեկտեմբերին երդվյալ ատենակալները Մաքսվելին մեղավոր են ճանաչել վեց հոդվածներից հինգով, այդ թվում՝ անչափահասների առևտրի համար՝ նրանց սեռական շահագործման նպատակով: Դատարանը ապացուցված է համարել, որ 1994-2004 թվականներին Մաքսվելը ներգրավել և պատրաստել է չորս աղջիկների Էփշտեյնի հետ սեքսի համար։ Երկու տուժածներն այդ ժամանակ 14 տարեկան էին։

Գիլեյն Մաքսվելը, տեսակապով ելույթ ունենալով լսումների ժամանակ, ասել է, որ Էփշտեյնը «մանիպուլյատիվ, խորամանկ և վերահսկող մարդ էր», որը հիմարացնում է իր ամբողջ շրջապատին: Նա ասել է, որ «ցավում է» այն ցավի համար, որ կրել են իր զոհերը: Դատավոր Էլիսոն Նաթանը միաժամանակ ասել է, որ Մաքսվելը չի ցուցաբերել ​​զղջում և չի ընդունել իր մեղքը։

Մաքսվելի պաշտպանությունը պնդել է, որ նրան դատապարտեն հինգ տարի և չորս ամիս ժամկետով ազատազրկման, մեղադրող կողմը խնդրել է 30-ից 55 տարվա ազատազրկում:

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել