copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:40 28-06-2022

Ռուսաստանը հրթիռակոծել է Դնեպրը. մարդիկ մնացել են փլատակների տակ

Ուկրաինայի Դնեպր քաղաքի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտարարել է քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին։

Նրա խոսքով, հարվածից ավերվել է ավտոտեխսպասարկման կայանը, մարդիկ փլատակների տակ են մնացել, տեղում աշխատում են հրշեջները։

Տարածաշրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հայտնել է, որ Ռուսաստանը 6 հրթիռ է արձակել, որոնցից երեքը խոցվել են։

«Դնեպրում հարվածների պատճառով ավերվել են երկաթուղային ենթակառուցվածքը և արդյունաբերական ձեռնարկությունը, այրվում է սպասարկող ընկերություն, փրկարարները փլատակների տակ մարդկանց են փնտրում»,- ասել է Ռեզնիչենկոն։

Ֆիլատովի խոսքով, խոցված «Ավտոդիզել» սպասարկման կայանում ո՛չ զինվորներ են եղել, ո՛չ զենք, ո՛չ զինտեխնիկա։

«Սա լավագույն սպասարկման կետն է, որտեղ իրենց դիզելային մեքենաներն էին վերանորոգում Դնեպրի բոլոր բնակիչները, այդ թվում՝ ես»,- գրել է Ֆիլատովը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից