Դետալ առ դետալ Ներքին 4 տարի առաջ - 19:12 28-06-2022

Ֆիզիկական ներկայություն՝ 5, քվեարկություն՝ 0. ինչու է Վիգեն Խաչատրյանն արհամարհում ԱԺ-ն

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, կարելի է ասել, գրեթե երբեք չի քվեարկում հանձնաժողովի նիստերի ընթացքում։

Բանն այն է, որ միայն ֆիզիկական ներկայություն ապահովող պատգամավորը նիստերի ընթացքում կա՛մ «գլուխը հեռախոսի մեջ է խոթում», կա՛մ էլ՝ ականջակալով ինչ-որ բան է լսում։

Oragir.news-ը կապ հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե ինչու չի մասնակցում քվեարկությանը հանձնաժողովի նիստերում, արհամարհո՞ւմ է թե՛ իր խմբակցությանը, և թե՛ իր օրենսդրական աշխատանքը, պատասխանեց. «Դուք թյուրիմացության մեջ եք, չկա նման բան, հնարավոր ա՝ ուշացում լինի։ Արձանագրություններ կան ԱԺ-ում հանձնաժողովի, գնացեք, ուսումնասիրեք, նայեք, թե ոնց եմ քվեարկել։ Հատո՞ւկ եք անում, դուք սխալվում եք, ես միշտ քվեարկել եմ։ Կրկնում եմ՝ դուք թյուրիմացության մեջ եք, որ հինգ անգամ կրկնեմ, կփոխվի՞ ձեզ մոտ ինչ-որ բան»։

Փաստորեն միայն ֆիզիկական ներկայություն ապահովելու համար է պատգամավորը, իսկ կարևոր օրենքի նախագծերի քվեարկության ժամանակ իր կարծիքն էական չէ, ինչը շատ հաճախ ծաղրում են գործընկերները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում