copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:47 27-06-2022

Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը

Վրաստանը վատ եղանակի պատճառով ժամանակավորապես փակել է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող «Կազբեգի» ցամաքային անցակետը։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

«Հորդառատ անձրևների պատճառով վարարած գետերը (Թերգի և Դևդորակ) վնասել են ՌԴ-ի սահմանի մոտ Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը (Դարիալի-Լարսի 165-րդ կիլոմետրը)»,- ասվում է հրապարակման մեջ։

Վատ եղանակի պատճառով Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծում-արտահանում, ինչպես նաև նշված մաքսակետով պետական ​​սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգեր չեն իրականացվում։

Եղանակի բարելավումից և վերանորոգման աշխատանքներից հետո «Կազբեգին» կշարունակի աշխատել սովորական ռեժիմով։

Վրաստանում մի քանի օր է հորդառատ անձրևները չեն դադարում, որի հետևանքով գետերը վարարել են, սողանքներ են առաջացել, վնասվել են ենթակառուցվածքները, հեղեղվել են տները և ոչնչացել է բերքի մի մասը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում