copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:32 26-06-2022

Արքայազն Չարլզը Կատարի վարչապետից միլիոնավոր դոլարների կանխիկ նվիրատվություններ է ընդունել․ The Sunday Times

Բրիտանիայի արքայազն Չարլզը 2011-2015 թվականներին անձամբ է ընդունել Կատարի շեյխ Համադ բեն Ջասիմ Ալ-Թանիից երեք դրամական նվիրատվություն՝ ընդհանուր երեք միլիոն եվրոյի չափով: Այս մասին գրում է The Sunday Times-ը։

Բոլոր դեպքերում գումարը մուտքագրվել է Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամի հաշվեհամարներին։ Մի դեպքում շեյխը, որը մինչև 2013 թվականը զբաղեցրել է Կատարի վարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները, արքայազնին միլիոն եվրո է տվել բրիտանական Fortnum & Mason պրեմիում խանութի պայուսակով։

2015 թվականին նա Չարլզին միլիոն եվրո է տվել ճամպրուկով։ Ըստ թերթի, դա եղել է երես առ երես հանդիպում արքայազնի նստավայրում՝ Քլարենս Հաուսում։ Ներկա չի եղել Չարլզի քարտուղարը, որը սովորաբար ներկա է լինում այլ երկրների ներկայացուցիչների հետ նրա հանդիպումներին։

Պարբերականի տվյալներով՝ ճամպրուկը փոխանցվել է պալատի երկու աշխատակցի, որոնք հաշվել են գումարը։ Այնուհետեւ գումարը փոխանցվել է Coutts բանկին, որը սպասարկում է թագավորական ընտանիքին, և մուտքագրվել է հիմնադրամի հաշվին:

Արքայազն Չարլզի խորհրդականներից մեկի խոսքով, որն այս դեպքերից մեկում հաշվել է գումարը, բոլոր ներգրավվածները «շատ անհարմար» են զգացել այս ամենից։ Թերթի տվյալներով՝ ինչ-որ պահի շեյխի ներկայացուցիչներին ուղղակիորեն խնդրել են Չարլզին կանխիկ գումար չտալ։

The Sunday Times-ը նշում է, որ դա չի ակնարկում կատարվածի անօրինականության մասին, սակայն, ըստ թերթի, այս դրվագները «շատ լուրջ հարցեր են առաջացնում գահաժառանգի ողջամտության մասին», որն իր գործառույթների շրջանակներում նաև հանդիպում է օտարերկրյա գործիչների հետ և հայտնում նրանց Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ:

2021 թվականին հայտնի դարձավ, որ Արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը գտնվում է հետաքննության տակ՝ նվիրատվությունների դիմաց տիտղոսների և քաղաքացիության հնարավոր շնորհման պատճառով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից