copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:09 26-06-2022

Լիտվայի նախագահը դեմ է դեպի Կալինինգրադ տարանցման հարցում Ռուսաստանի հետ փոխզիջմանը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ փոխզիջմանը դեպի Կալինինգրադ տարանցման հարցում։ Այս մասին հաղորդում է RBK-ն՝ հղում անելով քաղաքական գործչի սոցցանցերին։

«Լիտվան պետք է պահպանի և կպահպանի իր տարածքով տեղափոխվող ապրանքների վերահսկումը, որևէ միջանցքի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Նաուսեդան հավելել է, որ այս հարցն արդեն քննարկել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Նա նշել է, որ Վիլնյուսը պետք է և կհետևի Եվրամիության պատժամիջոցներին։

Նախագահի խոսքով, Լիտվայի կառավարությունը պետք է շտապ խորհրդակցություններ սկսի Եվրահանձնաժողովի հետ, որպեսզի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանումը չվնասի երկրի շահերին և միջազգային հարաբերություններին, բայց ցավալի լինի Մոսկվայի համար։

Ավելի վաղ «Լիտվական երկաթուղիները» Կալինինգրադին ծանուցել էին հունիսի 18-ից Եվրամիության պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների տարանցման դադարեցման մասին։ Սահմանափակումները վերաբերում էին տեղափոխվող ապրանքների տեսականու գրեթե կեսին, ներառյալ շինանյութերը և մետաղները: ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է չեղարկել այդ սահմանափակումները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում