Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:17 24-06-2022

Հայաստանի եւ Հունաստանի պատգամավորները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի եւ Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ:

Ինչպես հայտնում են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի աշխատաժողովին, որն անցկացվել է Ծաղկաձորում՝ հունիսի 22-23-ը:

Քննարկումների առանցքում են եղել ԵՄ-Հայաստան կապերի խորացմանը, հանրության եւ երիտասարդության համար առավել բաց, ժողովրդավարական խորհրդարաններ ունենալուն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Կազմակերպվել են քննարկումներ խորհրդարանների աշխատակիցների միջեւ: Կողմերը կարեւորել են Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ տարբեր երկրների գերատեսչությունների միջեւ կապերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար փորձի փոխանակման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել