copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:45 23-06-2022

22-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 32-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Մասիս քաղաքի 22-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Նշենք, որ երիտասարդի՝ «որովայնի հրազենային գնդակային թափանցող միջանցիկ վերք, ձախ սրունքի միջին երրորդականի կույր հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգը ստացվել է 2022 թ. հունիսի 22-ին՝ ժամը 20:10-ին:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 32 տարեկան:

Նախնական տվյալներով, դեպքի օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում, 32-ամյա տղամարդը, ուրիշին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել երիտասարդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն հանցանքն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն ու ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 32-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի