copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:32 23-06-2022

Ուկրաինայի ԶՈՒ-ն հերթական հարվածն է հասցրել Զմեյինիին․ գործողությունը կշարունակվի մինչև կղզու ամբողջական ազատագրումը

Ուկրաինայի ԶՈՒ «Հարավ» օպերատիվ հրամանատարությունն իր հերթական զեկույցում հաղորդել է Զմեյինի կղզուն հասցված հերթական հարվածի մասին։

«Զմեյինի կղզում շարունակվում է թշնամու ուժերը և միջոցները ջախջախելու ռազմական գործողությունը: Խոցվել է ևս մեկ «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային և հրետանային համակարգ»,- հայտարարել է հրամանատարության ներկայացուցիչը:

Ըստ օպերատիվ տվյալների, Զմեյինիում գտնվող ռուսական խմբավորումը բաղկացած է ՀՕՊ ստորաբաժանումներից, նավակային խմբից և հատուկ նշանակության ջոկատներից։ Կղզում նաև երեք միավոր հրթիռա-հրետանային կայանքներ կան։

Նախորդ գիշեր Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է, որ Զմեյինիում գործողությունը կշարունակվի մինչև կղզու ամբողջական ազատագրումը ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ