copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:51 20-06-2022

Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է բարերարներ Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին

Հունիսի 20-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Լևոն Քիրաջյանին ու Կարեն Առաքելյանին: Հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Սփյուռքում ապրող մեր հայրենակից Լևոն Քիրաջյանն ավելի քան 30 տարի ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցում որոշակի գումար՝ իր համեստ ներդրումն ունենալով հայրենիքի զորացմանը: Նրա օրինակին է հետևել Կարեն Առաքելյանը:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել սփյուռքահայ բարեկամների հայրենանվեր գործունեությունը՝ նշելով, որ նման մարդկանցով է հայրենիքը կանգուն:

Բարերարների ներդրումը բարձր են գնահատել նաև Արցախի 3-րդ ու գործող նախագահները: Լևոն Քիրաջյանի՝ բացառիկ հայի մասին Վրեժ Սարուխանյանը գիրք է հեղինակել «Բացառիկը» վերնագրով:

«Ամեն ամիս ուրախությամբ եմ նվիրատվություն իրականացնում՝գիտակցելով, որ իմ փոքրիկ լուման եմ ներդնում հայրենիքի զարգացմանը: Մենք բոլորս պարտավոր ենք ուժերի ներածի չափով կանգնել Արցախի ու Հայաստանի կողքին»,- ասել է Լևոն Քիրաջյանը:

Ամենից շատ դիտված