Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:47 18-06-2022

Պատասխանը հստակ է՝ Հայաստանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին 4 տարիներին չի ունեցել․ Արտակ Զաքարյան

«Պատասխանը հստակ է՝ Հայաստանը կրկին ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը վերջին 4 տարիներին չի ունեցել»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ՝ պատասխանելով հաճախ հնչող հարցերից մեկին՝ ինչ է փոխվելու, երբ գործող իշխանությունը հեռացվի։

Նա ընդգծեց՝ ճշգրիտ և հավասարակշռված, նպատակային արտաքին քաղաքականությունը մեր անվտանգության, հաստատուն խաղաղության, կայնության, բարօրության, անկախության, ազգային արժանապատվության և մեր ժողովրդի բոլոր իրավունքների իրացման գլխավոր երաշխիքն է։

«Նոր իշխանությունները նոր որակ, նոր ինքնություն, նոր ազգային ոգի, ճկուն միտք, համառ ջանքեր և աշխարհի համար հասկանալի իմաստ են դնելու Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում»,- ասաց Ատակ Զաքարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից