copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:49 17-06-2022

ԱՄՆ-ը Թուրքիային և Հունաստանին կոչ է արել զերծ մնալ լարվածությունը սրող հռետորաբանությունից

Մինչ Հունաստանի և Թուրքիայի միջև շարունակվում են երկուստեք հնչող մեղադրանքներն ու Թուրքիայի կողմից սպառնալից հայտարարությունները, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հանդես է եկել կոչով:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, նա նշել է, որ Հունաստանն ու Թուրքիան իրենց հզոր գործընկերներն են, դաշնակիցները, և իրենք ցանկանում են, որ այդ դաշնակիցները խուսափեն այնպիսի հայտարարություններից, որոնք ավելի են սրում կողմերի միջև առկա լարվածությունը:
Խոսելով վերջին լարվածության մասին՝ Փրայսն ասել է. «Այս հարցում մեր դիրքորոշումը նույնն է, ինչը լսել եք մի քանի շաբաթ առաջ: Բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները պիտի հարգվեն և պահպանվեն: Մենք խրախուսում ենք Հունաստանին և Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, համագործակցել տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից